Շանթ Հարությունյանի և համախոհների ազատության համար պայքարի դուրս եկած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել նոյեմբերի 17-ից։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Կյուրեղյանի առողջական վիճակը բավարար է։ «Նա գտնվում է առանձին խցում, բժիշկների հսկողության տակ, առողջական վիճակն այս պահին բավարար է», - ասաց Ղլեչյանը։
Հիշեցնենք, ավելի վաղ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ «Հայկ Կյուրեղյանն արդեն 15 օր է՝ հացադուլի մեջ է»։