Նախօրեին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը «մերկապարանոց» էր որակել առաջին և երկրորդ նախագահների գնահատականները:
«Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել Հայաստանի շահերի համար անիմաստ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և դեկտեմբերի 6- ին ընտրատեղամաս չի գնա»:
Այս մասին «Ազատությանը» փոխանցեց 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը :
Ի դեպ, երկրորդ նախագահը գտնվում է Հայաստանում: Ինչ վերաբերում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած այն գնահատականներին, թե քննադատելով սահմանադրական փոփոխությունները՝ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները «մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցրել», Վիկտոր Սողոմոնյանը փոխանցեց, որ Ռոբերտ Քոչարայնի հետ այդ հարցազրույցը դեռ չի քննարկել: