Քերրի․ Սիրիայի հարցով առաջիկա բանակցությունների հեռանկարն անորոշ է

ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին ելույթ է ունենում Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտում, Վաշինգտոն, 12-ը նոյեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ասել է, որ շաբաթ օրը Վիեննայում կայանալիք սիրիական հարցով բանակցությունների հեռանկարն անորոշ է։

Պետքարտուղարի խոսքով՝ դիվանագիտական ջանքերը հանուն պատերազմի դադարեցման պետք չէ ընդհատել։