Մատչելիության հղումներ

Սիրիայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը՝ նոյեմբերի 14-ին


Ավստրիա - Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսը Վիեննայում, 30-ը հոկտեմբերի, 2015թ․
Ավստրիա - Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսը Վիեննայում, 30-ը հոկտեմբերի, 2015թ․

Նոյեմբերի 14-ին Վիեննայում 17 երկրների մասնակցությամբ կկայանա Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունների հաջորդ փուլը: Այս մասին հաղորդում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը՝ տեղեկացնելով, որ պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպմանը մասնակցելու նպատակով կայցելի Ավստրիայի մայրաքաղաք:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների ներկայությունը բանակցություններին չի ակնկալվում:

Հիշեցնենք՝ բանակցություների նախորդ փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG