Ադրբեջանում երեկ անցկացվել են խորհրդարանական ընտրություններ։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հաղթանակ է տարել միջազգային կազմակերպությունների և հիմնական ընդդիմադիր կուսակցությունների բոյկոտած այս ընտրություններում։
Ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, «Ենի Ազերբայջան»-ի պատգամավորները կզբաղեցնեն նորընտիր Միլի մեջլիսի 125 տեղերից առնվազն 70-ը, փոխանցում է BBC-ն: