Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ուղղված ռուսական հրթիռներից մի քանիսը ընկել են Իրանի վրա, CNN-ին ասել են ամերիկացի երկու անանուն պաշտոնյաներ:
Ըստ ամերիկյան զինվորականների դիտարկումների ու հետախուզական տվյալների, առնվազն չորս հրթիռ է ընկել Իրանի տարածքում, սակայն ընկնելու վայրը հայտի չէ։ Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։
Թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի պաշտպանության նախարարությունները, սակայն, հերքել են այդ տեղեկատվությունը, փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Ի տարբերություն CNN-ի, մենք չենք պատմում անանուն աղբյուրներ վկայակոչելով, այլ ցույց ենք տալիս մեր հրթիռների արձակումը և դրանց խոցած թիրախները գործնականում իրական ժամանակի ռեժիմում», - հայտարարել է, մասնավորապես, Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: