Փարիզում հանդիպում են «նորմանդական քառյակ»-ի ղեկավարները

Ֆրանսիայի նախագահի ու արտգործնախարարի հանդիպումը Ռուսաստանի նախագահի և արտգործնախարարի հետ Ելիսեյան պալատում, Փարիզ, 2-ը հոկտեմբերի, 2015թ.

Այսօր Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները «նորմանդական քառյակի» ձևաչափով հանդիպում են Փարիզում։

Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ աշխատանքային ծրագիրը մեկնարկում է Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումով։ Նախքան ուկրաինական ճգնաժամի հարցի քննարկումը, Ֆրանսուա Օլանդը Վլադիմիր Պուտնի հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում, ապա՝ ֆրանս-ռուսական հարաբերությունները։

Օլանդ-Պուտին բանակցություններից հետո կսկսվի Պուտին-Մերկել հանդիպումը։