Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները երեկ երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքը «նորմանդական քառյակի» ձևաչափով և հոկտեմբերի 2-ին հանդիպել Փարիզում։
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-ին էլ Բեռլինում տեղի կունենա քառյակի արտգործնախարարների հանդիպումը։
Հեռախոսազրույցի ընթացում կողմերը ողջունել են Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանումը, կարևորել տարածաշրջանից սպառազինության դուրսբերման մասին փաստաթղթի ստորագրումը։
Հատուկ անդրադարձ է եղել Ուկրաինայում ընթացող սահմանադրական փոփոխություններին և տեղական ընտրություններին։
Քառյակը որոշել է մոտակա շաբաթների ընթացում որոշում կայացնել Դոնբասում անցկացվող ընտրությունների վերաբերյալ՝ որպես հիմք ընդունելով Ուկրաինայում գործող օրենքն ու ԵԱՀԿ-ի չափանիշները։