Նեմցովի սպանության գործով հինգերորդ մեղադրյալը հրաժարվեց ինքնախոստովանական ցուցմունքից

Ռուսաստան - Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված ակցիա Մոսկվայում, մայիս, 2015թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության կասկածանքով կալանավորված հինգ անձանցից վերջինը՝ Շադիդ Գուբաշևը ևս հրաժարվել է իր ինքնախոստովանական ցուցմունքից:

Ստացվում է, որ Նեմցովի սպանության համար մեղադրվողներից և ոչ մեկը չի ընդունում մեղքը՝ պնդելով, որ նախաքննական ցուցմունքները տվել են ճնշման տակ:

«Ռոսբալտ» գործակալությունը հայտնում է, որ Գուբաշևը նախապես տված ցուցմունքներից հրաժարվել է սեպտեմբերի 24-ին: