Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանի մինչև ապրիլի 28-ը կալանքի տակ է վերցրել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող երկու անձանց՝ Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին։
Որոշումը հրապարակելիս դատավորը ասել է, որ Դադաևի մեղքը ապացուցվում է ինքնախոստովանական ցուցմունքով։ Գուբաշևը իր մեղքը չի ընդունել։
Եվս երեք կասկածյալ կալանքի տակ է վերցվել մինչև մայիսի սկիզբը։
Այսպիսով Նեմցովի սպանության գործով հինգ մարդ է անցնում՝ չեչենական ոստիկանության «Հյուսիս» ջոկատի հրամանատար Զաուր Դադաևը, մասնավոր անվտանգության ծառայության աշխատակից Անզուր Գուբաշևը, նրա կրտսեր եղբայր Շահիդ Գուբաշևը, ինչպես նաև Թամերլան Էսկարխանովը և Խամզատ Բախաևը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նեմցովի սպանության գործով ևս մեկ կասկածյալ ինքն իրեն պայթեցրել է նռնակով, երբ ոստիկանները փորձել են բռնել նրան։
Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ին՝ Մոսկվայի կենտրոնում։