Օրերս ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն այսօր համոզմունք հայտնեց, որ իրավապահները կգտնեն մեղավորներին։
Ազատամարտիկը, վկայակոչելով հիվանդանոցի բժշկին, նշեց, որ դեպքի օրը նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ զանգահարել է հիվանդանոց, հետաքրքրվել իր առողջական վիճակով և հրահանգել ուշադրության կենտրոնում պահել իրեն։
Հակոբյանը նշեց, որ իր խնդրով մտահոգված է նաև Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Վերջինս, ըստ ազատամարտիկի, երկու անգամ զանգահարել է անձամբ իրեն և հետաքրքրվել առողջությամբ։
Մանրամասները տե՛ս այստեղ