Հունաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնք այս տարվա ընթացքում արդեն երրորդն են:
Հարցումների համաձայն, պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը և նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ձախակողմյան «Սիրիզա» կուսակցությունը գրեթե հավասար աջակցություն են վայելում:
Օգոստոսին 41-ամյա Ցիպրասը հրաժարական տվեց և հայտարարեց նոր ընտրությունների նշանակման մասին Հունաստանին հակաճգնաժամային աջակցություն տրամադրելու շուրջ Եվրոպական միության հետ յոթ ամիս շարունակված լարված բանակցություններից հետո: