Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական է ներկայացրել և հայտարարել խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման մասին։
Ցիպրասի ղեկավարած կուսակցության 25 ներկայացուցիչներ հայտարարել են նոր՝ «Ժողովրդական միասնություն» կուսակցության ձևավորման մասին:
Եվրամիությունը Հունաստանին աջակցություն ցուցաբերելու դիմաց պահանջել է հակաճգնաժամային մի շարք միջոցառումներ իրականացնել, ինչը Հունաստանում ներքին քաղաքական անհամաձայնությունների պատճառ է դարձել: