Բելառուսցի ազատազրկված գործչին արգելվեց առաջադրվել ընտրություններում

Բելառուս - Միկոլա Ստատկևիչը (կենտրոնում) Մինսկի դատարանում, մայիս, 2011թ․

Բելառուսում անազատության մեջ գտնվող ընդդիմադիր առաջնորդ Միկոլա Ստատկևիչին արգելվել է իր թեկնածությունն առաջադրել հոկտեմբերի 11-ին նշանակված նախագահական ընտրություններում։

Ստատկևիչը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ 2010 թվականի դեկտեմբերին նախագահական ընտրություններին հաջորդած զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Ընդդիմադիր գործիչը համարում է, որ իրեն ազատազրկել են քաղաքական հայացքների պատճառով։