Բելառուսի խորհրդարանը հաստատել է նախագահական ընտրությունների օրը՝ դրանք կանցկացվեն հոկտեմբերի 11-ին:
Երկու տասնամյակ երկրի նախագահի աթոռը զբաղեցնող Ալեքսանդր Լուկաշենկոն այս անգամ էլ հաղթելու ամենամեծ շանսերն ունի:
Միջազգային դիտորդների գնահատմամբ՝ ընտրությունները Բելառուսում ազատ և արդար չեն այն պահից ի վեր, երբ Լուկաշենկոն նստել է գահին: