Հայաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, այսօր հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Երկար սպասված այս պայմանավորվածությունը, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, «կարևոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման»:

«Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Նալբանդյանը: