Վիեննայում Իրանի ու վեց գերտերությունների միջև բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, այսօր հաղորդում են միջազգային մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով թե՛ արևմտյան և թե՛ իրանցի դիվանագետներին:
BBC-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը հայտարարել է առավոտյան կայանալիք «վերջնական լիագումար հանդիպման» մասին, որին հաջորդելու է մամուլի ասուլիս:
Ըստ պայմանագրի նախագծի, որի վերջնական տարբերակում հնարավոր էին փոփոխություններ, ՄԱԿ-ի փորձագետներին թույլ կտրվի մուտք գործել Իրանի բոլոր այն վայրերը, որտեղ հնարավոր է միջուկային զենք պահվի կամ մշակվի, Թեհրանը կսահմանափակի իր միջուկային ծրագիրը և կազատվի արևմտյան պատժամիջոցներից:
Նախատեսված է, որ պայմանագիրը կգործի 2016 թվականի կեսերից:
Մանրամասները՝ այսօր ավելի ուշ