Որպես հոսանքի թանկացման փոխհատուցում՝ 105 հազար ընտանիք նպաստ կստանա

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ այսօր հայտնեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցել է էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա բարձրացման հարցով:

Ըստ վարչապետի՝ խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ որպես հոսանքի թանկացման փոխհատուցում՝ 105 հազար ընտանիքների, ինչը կազմում է մոտ 400 հազար մարդ, տարեկան հավելյալ կվճարվի 24 հազարական դրամ սոցիալական նպաստ:

Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հիմնավորված է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը 6․93 դրամով թանկացնելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը կասեցնելու պահանջով այս օրերին բողոքի ակցիաներ են անցկացվում Երևանի կենտրոնում:

Սարգիս Հարությունյան

Մանրամասները՝ քիչ անց