Բելգիայի խորհրդարանում սկսվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը

Բելգիայի խորհրդարանն այսօր սկսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը։ Վարչապետ Շառլ Միշելն ընդգծել է, որ 1915-17 թվականներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է ճանաչվեն որպես ցեղասպանություն:

Նա կառավարության անունից Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ երիտթուրքերի իրականացրածը որակել է հայերի ցեղասպանություն։

Նշենք, որ Բելգիայի խորհրդարանում կան նաև ազգությամբ թուրք պատգամավորներ, ովքեր կողմ են արտահայտվել բանաձևին:

Հիշեցնենք՝ Բելգիայի Սենատը 1998 թվականին ընդունած բանաձևով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։