Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:

Ավելի վաղ՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ ծառայությունը կարող է շարունակել Հայաստանում: Միևնույն ժամանակ, հարցին, թե ով կփոխարինի իրեն տեղափոխվելու դեպքում, ասել էր՝ թեկնածուներ շատ կան, բայց անուններ չէր նշել:

Նշենք, որ այսօր Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: