Թուրքիայի կոշտ արձագանքը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը արդարացված չէ, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիին։
«Թուրքիայի իշխանությունների կոշտ արձագանքն, իմ կարծիքով արդարացված չէ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ 15 տարի առաջ Հովհաննես Պողոս 2-րդը 100 տարի առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցածն արդեն անվանել է Ցեղասպանություն»», - ասել է դեսպանը։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ Հռոմի պապը հնչեցրած իր ուղերձում ասաց. - «Անցած դարում մեր մարդկային ընտանիքը երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություն է ապրել։ Առաջինը, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հարվածել է հայ ժողովրդին»։
Պատարագի ավարտից անմիջապես հետո, Անկարայում արտաքին գործերի նախարարություն կանչվեց Վատիկանի դեսպան Անտոնիո Լյուցիբելոյին։ Վատիկանի դեսպանին նախատելուց հետո Անկարան խորհրդակցությունների համար հետ կանչեց Վատիկանում հավատարմագրված դեսպան Մեհմեթ Փաչաջիին։ Դիվանագիտության աշխարհում դա համարվում է շատ լուրջ նախազգուշացում, որին կարող է հաջորդել կապերի սառեցումը կամ խզումը։