Դատարանը բավարարել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ձերբակալված անդամներից հինգի՝ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի, Պավել Մանուկյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Հայաստանի քննչական կոմիտեի միջնորդությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Հինգ անձանց, հիշեցնենք, երեկ մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։
«Հիմնադիր խորհրդարան»-ի ձերբակալված վեցերորդ անդամին՝ Գյումրիի գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Վերջինս, հիշեցնենք, կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեջ: