Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը կարող է վերսկսել միջուկային ծրագիրն ամբողջությամբ, եթե Արևմուտքը հրաժարվի ապրիլի 2-ին ձեռք բերված համաձայնությունից։ Այս մասին Զարիֆն ասել է Իրանի պետական հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ։
Ըստ մեկնաբանների, այդ արձագանքը հավանաբար ուղղված է Լոզանում ձեռք բերված համաձայնությունը խստորեն քննադատող իրանցի պահպանողական քաղաքական գործիչներին։
Իրանի ռազմական ղեկավարը ողջունել է երկրի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Գեներալ Հասան Ֆիրուզաբադիի ողջույնի խոսքը տեղադրվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի կայքում։