Հայտնաբերվել է Ալպերում կործանված ինքնաթիռի երկրորդ «սև արկղը»

A320 ինքնաթիռի 2-րդ «սև արկղը», 2-ը ապրիլի, 2015թ․

Երեկ հայտնաբերվել է ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ընկերության ինքնաթիռի երկրորդ «սև արկղը»: Քննիչների խոսքով, դրա ձայնագրությունները հաստատում են, որ երկրորդ օդաչուն միտումնավոր է կործանել ինքնաթիռը:

Քաղաքացիական ավիացիայի վթարները հետաքննող ֆրանսիական BEA գործակալությունը հայտարարել է, որ Անդրեաս Լյուբիցը անընդհատ արագացրել է օդանավի վայրէջքը:

Հիշեցնենք, Germanwings ընկերության A320 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ալպերում մարտի 24-ին, ինչի հետևանքով օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 150 մարդ, մահացել են:

Ինքնաթիռի առաջին «սև արկղը» հայտնաբերելուց հետո, քննիչները հայտարարեցին, որ երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը միտումնավոր է կործանել ինքնաթիռը: