Ազգային ժողովն այսօր ձայների 42 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու մասին խորհրդարանի հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ էլ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն էր մերժել Փոստանջյանի ներկայացրած հայտարարության նախագիծը:
Մանրամասները՝ տե՛ս այստեղ