Պուտին-Նազարբաև-Լուկաշենկո հանդիպումը հետաձգվել է

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը Մինսկում, 26-ը օգոստոսի, 2014թ․

Այս շաբաթ Աստանայում նախատեսված Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը հետաձգվել է: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իրոք, երեք երկրների ղեկավարները որոշել են մի քանի օրով հետաձգել Աստանայում նախատեսված հանդիպումը», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 12-ին, և մարտի 13-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով Աստանայում պետք է կայանար երեք երկրների ղեկավարների հանդիպումը:

«Կողմերը պատրաստվում են քննարկել երեք երկրների առևտրատնտեսական հարաբերությունների, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները՝ համաշխարհային տնտեսությունում ժամանակակից միտումների ազդեցությունը հաշվի առնելով: Ենթադրվում է նաև միջազգային օրակարգային հարցերի՝ նախևառաջ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակում», - մասնավորապես ասված էր Ռուսաստանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Ծրագրված էր նաև Պուտին-Նազարբաև երկկողմ հանդիպումը: