Մատչելիության հղումներ

Աստանայում կհանդիպեն Պուտինը, Նազարբաևը և Լուկաշենկոն


Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը Մինսկում, 26-ը օգոստոսի, 2014թ․
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը Մինսկում, 26-ը օգոստոսի, 2014թ․

Ղազախստանցի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 12-13-ը կայցելի Աստանա: Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ այցի նպատակն է մասնակցությունը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպմանը:

Հաղորդագրության համաձայն, կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վիճակը և հեռանկարները՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում արդի միտումների ազդեցությունը: Նախատեսվում է նաև մտքերի փոխանակություն հրատապ միջազգային հարցերի, առաջին հերթին՝ Ուկրաինայում իրավիճակի շուրջ:

Այցի շրջանակում ծրագրված է նաև Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների երկկողմ հանդիպումը:

«Ազատության» հարցին՝ հանդիպմանը մասնակցելո՞ւ է արդյոք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը պատասխանեց, որ պետության ղեկավարի այցերի մասին հաղորդվում է պատշաճ կարգով և ժամանակին:

Հայաստանը Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG