Մոսկովյան Բասմանի շրջանի դատարանը Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրանք առաջադրեց Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին։
Նրանց կալանավորման հարցը դատարանը առանձին կքննարկի, հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան՝ չպարզաբանելով, թե ինչ հոդվածով են մեղադրվում Դադաևն ու Գուբաշևը։
Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը ասել է, որ ընդդիմադիր գործչի սպանության գործով ձերբակալվել է հինգ մարդ։ Երեքը դեռ կասկածյալի կարգավիճակ ունեն։