Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն այսօր հայտնել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով երկու կասկածյալների ձերբակալության մասին։ Բորտնիկովն այդ մասին ասել է ռուսական «Առաջին» ալիքի եթերում։
«Այսօր երկու կասկածյալ է ձերբակալվել՝ ոմն Գուբաշև Անզոր և Դադաև Զաուր։ Այս մասին տեղյակ է պետության ղեկավարը»,- հայտնել է Բորտնիկովը։
Նա պարզաբանել է, որ կասկածյալները Կովկասի բնակիչներ են։ «Քննչական միջոցառումները շարունակվում են»,- ասել է նա։