Այսօր ժամը 15-ի դրությամբ, Գորիս - Կապան միջպետական ավտոճանապարհի 241-րդ կիլոմետրում փլուզված ժայռաբեկորները «Ոսմար» ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով մաքրվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: