Այսօր վաղ առավոտյան` ժամը 4-5-ի սահմաններում, Գորիս - Կապան միջպետական ավտոճանապարհի (Մ2) 241-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, ինչի պատճառով երթևեկությունն այդ հատվածում դարձել է միակողմանի:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով ժայռաբեկորները մանրացնելու և ճանապարհահատվածը մաքրելու ուղղությամբ: