Սավչենկոն, ըստ Պորոշենկոյի, շուտով ազատ կարձակվի

Նադյա Սավչենկոն դատարանում, արխիվ

Անցած տարվա հուլիսից Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում պահվող ուկրաինական ռազմաօդային ուժերի օդաչու Նադյա Սավչենկոն, ով մեղադրվում է ռուսաստանցի երկու լրագրողի սպանության մեջ, շուտով ազատ կարձակվի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ Մինսկում տեղի ունեցած բանակցություններից հետո։

Սավչենկոն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է բանտի հիվանդանոց: Նա, բողոքելով իր ձերբակալության դեմ, արդեն յոթ շաբաթ է ինչ հացադուլի մեջ է։