Մատչելիության հղումներ

Օլանդ․ Համաձայնեցվել է Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորումը


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մինսկի բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ, 12-ը փետրվարի, 2015թ․
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մինսկի բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ, 12-ը փետրվարի, 2015թ․

Մինսկի բանակցությունների մասնակիցները սկսեցին հրապարակել դրանց արդյունքները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ հայտարարել է, որ Մինսկում Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքում կողմերը հրադադարի և ծանր տեխնիկան հակամարտության գոտուց դուրս շուրջ համաձայնության են եկել։

Հրադադարը ուժի մեջ կմտնի փետրվարի 15-ից, իսկ դրանից հետո երկու օրվա ընթացքում կողմերը պետք է հեռացնեն տեխնիկան։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասել է, որ քառյակը Մինսկում համաձայնեցրել է Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորումը, ինչը մեծ թեթևացում է Եվրոպայի համար, իսկ Ուկրաինային հույս է տալիս։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, որ ուկրաինացի սահմանապահները մինչև տարեվերջ պետք է ամբողջությամբ հսկողության տակ առնեն ռուս - ուկրաինական սահմանը։

Նրա խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են ռուսների կողմից գերեվարված ուկրաինուհի ռազմական օդաչու Նադյա Սավչենկոյին ազատելու հարցը։

Ըստ Պորոշենկոյի՝ «օտար երկրների զինծառայողները պետք է հեռանան Ուկրաինայի տարածքից, կողմերը պետք է երեք շաբաթում ազատեն բոլոր պատանդներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG