Սառնաղբյուրի բնակչին մեղադրանք առաջադրվեց

Սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանը Գյումրիում բողոքի ակցիայի ժամանակ, 15-ը հունվարի, 2015թ.

Սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին այսօր մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, «Ազատության»-ը փոխանցեց Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը։ Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ Սառնաղբյուրի բնակիչը ձերբակալվեց փետրվարի 4-ին՝ Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ, իսկ երկու օր անց չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեց։

Փաստաբան Հայկ Հարությունյանը մեղադրանքն անհիմն որակեց՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը հրաժարվում է ցուցմունք տալ։

Նաիրա Բուլղադարյան

Մանրամասներն՝ այսօր ավելի ուշ։