Մոսկվայի քաղաքային դատարանի այսօրվա որոշման համաձայն՝ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը կշարունակի տնային կալանքի տակ մնալ առնվազն մինչև ապրիլի 15-ը:
Ինչպես հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, դատավորը մերժել է Հայրապետյանի փաստաբանի բողոքը, որը խնդրում էր ազատ արձակել իր պաշտպանյալին՝ վկայակոչելով նրա առողջական վատ վիճակը․ գործարարը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով և կանոնավոր բուժման կարիք ունի:
Հիշեցնենք՝ 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ կասկածվող Լևոն Հայրապետյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր անցած տարվա հուլիսին: Հոկտեմբերի սկզբին առողջական խնդիրների պատճառով նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով: