Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լիտվայի ներկայացուցիչները, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ), կոչ են արել Ռուսաստանին հետևել Մինսկի համաձայնագրին։
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների պատվիրակ Սամանթա Փաուերը Ուկրաինայի արևելքում ճգնաժամի հաղթահարման ռուսական ծրագիրը անվանել է օկուպացիայի պլան, որը փորձել է օրինականացնել սեպտեմբերին ծայրահեղականների առաջխաղացումը։
Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Սերգեևը Մոսկվային կոչ է արել դադարեցնել ծայրահեղականներին զենք մատակարարել։