Կիևի իշխանությունների և ռուսամետ ապստամբների ներկայացուցիչների միջև ԵԱՀԿ-ի մասնակցությամբ շփման խմբի շրջանակներում այսօր Մինսկում կայացած բանակցություններում արձանագրություն է ստորագրվել այսօր ժամը 18:00-ից Դոնբասում հրադադար հաստատելու վերաբերյալ:
Լուրը տարածել է «Ինտերֆաքս Ուկրաինան»` վկայակոչելով իր աղբյուրները:
Բելառուսի մայրաքաղաքում այսօր մեկնարկած բանակցություններին մասնակցում են Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչները:
Լուսինե Մուսայելյան