Փարիզի Պորտ դե Շատիլյոն արվարձանում ենթադրյալ մահմեդական ահաբեկիչը այսօր կրակ է բացել և սպանել մի կին ոստիկանի, վիրավորել մեկ այլ քաղաքացու:
Ոստիկանությունը «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել է, որ ահաբեկիչը զրհաբաճկոն է կրել և կրակել է ավտոմատով:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնարդ Կազենյովը, ով անմիջապես ժամանել է դեպքի վայր, լրագրողներին ասել է, որ մարդասպանը դիմել է փախուստի:
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այս կրակոցները որևէ առնչություն ունեն նախօրեին «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման հետ, որի հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել: