Նախնական տվյալներով՝ առնվազն 12 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան է սպանվել Փարիզում «Շառլի Էբդո» հանդեսի խմբագրատանը և դրա մոտակայքում հնչած կրակոցներից, ևս 5 մարդ ծանր վիրավորվել է:
«Մի քանի զինված, դիմակավորված անձինք բացականչեցին՝ «մարգարեի վրեժը լուծվեց», - The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ պատմել է Europe1 News-ի թղթակից Պիեռ դը Կոսետը:
Այլ ականատեսներ վկայում են երկու կամ երեք հարձակվողների մասին:
Կրակոցներն արձակելուց հետո դիմակավորված անձինք փախուստի են դիմել սև ավտոմեքենայով:
Երգիծական պարբերականը 2012-ին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ էր տպագրել, ինչը արժանացավ մահմեդական համայնքի կտրուկ հակազդեցությանը:
Մանրամասները՝ տես այստեղ: