Վլադիմիր Եվտուշենկովը ազատ է արձակվել տնային կալանքից

Վլադիմիր Եվտուշենկովը դատարանի դահլիճում, արխիվ

Ռուսաստանի իշխանությունները տնային կալանքից ազատել են երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Վլադիմիր Եվտուշենկովին։ Ռուսաստանցի մեծահարուստի նկատմամբ տնային կալանք էր սահմանվել սեպտեմբերին։

Եվտուշենկովը Ռուսաստանի խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերից մեկի` АФК Система-ի հիմնադիր ղեկավարն է, որպես մեղադրյալ ներգրավվել է քրեական գործում, որի շրջանակներում մի քանի ամիս անազատության մեջ մնաց, հետո տնային կալանքի ենթարկվեց հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը։

Խոսքը 2009 թվականին Башнефть նավթային ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի ընթացքում АФК Система-ի կողմից իբր թույլ տրված չարաշահումների մասին է, որոնց արդյունքում, ըստ քննչական մարմինների, Բաշկիրիայի պետական բյուջեն բազմամիլիարդ կորուստներ է կրել։