Երեկ Մադրիդում կայացած Իսպանիայի ֆուտբոլի առաջնության ամենաթեժ և սկզբունքային հանդիպումներից մեկի՝ «Ռեալ» - «Բարսելոնա» խաղի ժամանակ «Բարսելոնայի» կազմում առաջին անգամ հանդես եկավ ուրուգվայցի Լուիս Սուարեսը, ով մի քանի ամսով որակազրկվել էր Բրազիլիայում ամռանը տեղի ունեցած աշխարհի առաջնության Ուրուգվայ - Իտալիա խաղում մրցակիցների պաշտպան Ջորջիո Կիելինիին կծելու համար։
Երկու հավերժ մրցակիցների հանդիպումն ավարտվեց Մադրիդի «Ռեալի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։