Մատչելիության հղումներ

Կծելն անընդունելի է. Սուարեսը որակազրկվեց չորս ամսով


Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է չորս ամսով` Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իտալիայի ընտրանու հետ հանդիպման ժամանակ իտալացիների պաշտպան Ջորջիո Կիելինիին կծելու համար։ Այդ հանդիպումն ավարտվել է ուրուգվայցիների հաղթանակով` 1-0 հաշվով։

Սուարեսը հունիսի 19-ին չի մասնակցի Ուրուգվայ-Կոլումբիա հանդիպմանը և ուրուգվայցիների հաղթանակի դեպքում նախատեսված հաջորդ խաղերին։

Որակազրկումից բացի Սուարեսը տուգանվում է 112 հազար դոլարով։ Սուարեսը չի մասնակցի Անգլիայի պրեմիեր-լիգայի առաջին հանդիպումներին, Ուրուգվայի հավաքականի 9 միջազգային հանդիպումներին և հաջորդ տարի կայանալիք Ամերիկայի գավաթի մրցաշարին։

27-ամյա Սուարեսը նախկինում երկու անգամ որակազրկվել է մրցակիցներին կծելու համար։ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի նախագահ Կլաուդիո Սուլսերն այսօր ասել է, որ «կծելն անընդունելի է՝ հատկապես աշխարհի առաջնությունում»։

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG