Արմեն Գևորգյանը ազատվեց փոխվարչապետի պաշտոնից

Արմեն Գևորգյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արմեն Գևորգյանը ազատվել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնից: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին, հիշեցնենք, հայտարարվեց Կառավարության երեկվա նիստում: