Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, խոսելով Սոչիում երեկ տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին, նշել է, որ «դրական քայլ էր այդ հանդիպումը երկու երկրների միջև երկխոսության վերականգնման ուղղությամբ»:
«Ես կոչ եմ անում կողմերին՝ անել հնարավորը վերջին օրերին մեծ թվով զոհերի պատճառ դարձած բռնությունը դադարեցնելու համար», - ասել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:
Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Յագլանդը կողմերին լարվածությունը լիցքաթափելու կոչ է արել և իր ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին:
«Չպետք է բռնություն լինի [Եվրախորհրդի] անդամ երկրների միջև, որոնք բոլոր եվրոպացիների կյանքի իրավունքը երաշխավորող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մաս են կազմում», - ընդգծել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը: