Գազայի հատվածում այսօրվանից ուժի մեջ է մտնում 72-ժամյա հրադադարի ռեժիմը։
Իսրայելը և պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հրադադարին՝ այդպիսով ճանապարհ հարթելով խաղաղ բանակցությունների համար։
Անցած շաբաթ Եգիպտոսի միջնորդությամբ հրադադար հաստատվեց, սակայն ռազմական գործողությունները վերսկսվեցին եռօրյա դադարից հետո։
Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդներ ուղարկել Կահիրե՝ բանակցելու, եթե այսօրվա ընթացքում հրադադարը պահպանվի։