Իսրայելի իշխանություններն ու պաղեստինյան «Համաս» խմբավորման առաջնորդներն այսօր առավոտյան ժամը 8-ից 72-ժամյա հրադադար են հայտարարել։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զինադադարի առաջարկը Եգիպտոսինն է: «Համաս»-ի և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումների ղեկավարները օրերս Կահիրեում հանդիպել են Եգիպտոսի հետախուզության պետի հետ։ Իսրայելը չի մասնակցել այդ հանդիպմանը։
Եգիպտոսն ակնկալում է, որ Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները մոտ օրերս կժամանեն Կահիրե՝ բանակցելու երկարատև զինադադարի հարցի շուրջ։
Գազայի հատվածում գրեթե մեկ ամիս շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 2 հազար պաղեստինցի, իսրայելցի 60-ից ավելի զինվոր և երեք խաղաղ բնակիչ։