Էբոլա վիրուսով վարակված երկրորդ ամերիկացին է վերադառնում Միացյալ Նահանգներ։
Արևմտյան Աֆրիկայում մարդասիրական առաքելություն իրականացնող 59-ամյա Նենսի Ռայթբոլը բուժում կստանա Ատլանտայում, որտեղ բուժվում է էբոլայով վարակված նրա գործընկեր, բժիշկ Քենթ Բրենթլին։ Նրանք երկուսն էլ վարակվել են Լիբերիայում՝ հիվանդների հետ շփվելիս։
Արևմտյան Աֆրիկայի չորս երկրներում էբոլայից մահացել է մոտ 900 մարդ։