«Աիդա» -ի նոր բեմադրության պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերին

Your browser doesn’t support HTML5

Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում պատրաստվող Ջուզեպպե Վերդի «Աիդա» օպերայի նոր բեմադրությունը հանդիսատեսի դատին կներկայացվի գալիք դեկտեմբերին: Աիդայի դերերգը կկատարի աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը: Բեմադրության ռեժիսորը իտալացի Մարիո Կորադին է: