Հասմիկ Պապյանը արդեն Երեւանում է եւ կմիանա դեռ ամռանը սկսված փորձերին:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մարիո Կորադին շեշտեց, որ նախնական փորձերը շատ լավ են ընթանում:
«Այսօր վերջապես մեր փորձը սկսեցինք Հասմիկ Պապյանի հետ: Եվ սա մեծ զգացողություն է` ունկնդրել նրան հենց այն բեմում, որտեղից նա սկսել է», - ասաց իտալացի ռեժիսորը:
«Ինձ համար շատ նվիրական է մնում այս բեմը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Պապյանը` շարունակելով. - «Որովհետեւ այստեղ սկսել եմ 24 տարի առաջ: Քայլել եմ աշխարհի բոլոր մեծ բեմերով: Հիմա վերադառնալը այսպիսի առիթով ինձ համար իսկապես շատ մեծ ուրախություն է, եւ հուսով եմ, որ ամեն բան լավ կլինի»:
Հարցին, թե հնարավոր է, որ այս բեմադրությունը առիթ դառնա եւ ինքը ավելի հաճախ հանդես հարազատ բեմում, երգչուհին պատասխանեց. - «Ես պատրաստ եմ միշտ երգելու, միշտ պատրաստ եմ եղել: Բայց այստեղ խաղացանկը շատ աղքատ է… Ես պաշտոնական հրավերի չեմ սպասում. սա իմ տունն է»:
Հասմիկ Պապյանը այժմ բնակվում է Գերմանիայում եւ հանդես է գալիս աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում:
Երեւանում «Աիդա»-ն վերջին անգամ բեմադրվել է 1955 թվականին` խաղացանկում մնալով շուրջ 30 տարի: