Եվրախորհրդի կոմիտեի զեկույցը «լուրջ զսպաշապիկ է ե'ւ հասարակության, ե'ւ իշխանության համար»

Your browser doesn’t support HTML5

Եվրախորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցը` Հայաստանի կառավարության պատասխանների հետ, հրապարակվել է Հայաստանի արդարադատության եւ արտաքին գործերի նախարարությունների առաջարկությամբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: